X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղել


* 30-06-2015, 11:43 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 5097 անգամ


Ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա, այնուհետ՝ ինքնասպան եղելShamshyan.com: Արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել:

Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները:

Հիվանդանոցում ֆոտոլրագրողին ասել են որ վիրավորը 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը:

Այս պահին ժամանել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, իսկ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը օրեր առաջ է իր որդուն լույս աշխարհ բերել նշված ծննդատանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (465)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS