Գյումրիում նստացույցն ավարտված է, -Ցայգ ՀԸ-
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում նստացույցն ավարտված է


* 29-06-2015, 19:11 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 3318 անգամ


Գյումրիում նստացույցն ավարտված էԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում այսօր կրկին Թատերական հրապարակում` նախանշված ժամին` 18:00-ից քննարկումներ են արել, այնուհետ հանդես եկել հայտարարությամբ: Մեկ շաբաթ տևած նստացույցի պահանջները չեն փոխվում, սակայն դրանց հասնելու և պայքարի ձևն այսուհետ այլ կերպ կարտահայտեն: Նախապես հայտարարվել էր, որ նստացույցը կտևի մինչև երկուշաբթի ժամը 18:00-ն: Ակտիվիստների խոսքով իրենց նպատակն էր իրազեկումն ու տեղեկատվության տրամադրումը, ինչն իրենք կատարված են համարում: Ակցիայի մասնակիցները ևս մեկ անգամ շեշտել են, որ իրենց գործողություններն ինքնաբուխ են, հավաքը` խաղաղ և իրենք դատապարտել և շարունակում են դատապարտել բոլոր տեսակի բռնությունները: Նաև հնչել են շնորհակալական խոսքեր` այս օրերի ընթացքում պայքարին մասնակցածների և իրենց սատարողների հասցեին: Արդար պահանջը շարունակվում է, սակայն նստացույցն այլևս Գյումրիում ավարտված է: Ակտիվիստները հանդես են եկել մի քանի հայտարարություններով, այնուհետ Տեր Փավստոս քահանան օրհնել է ներկաներին, իսկ վերջում բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսն ուղևորվել են Երևան` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին հետևելու համար:



Գյումրիում նստացույցն ավարտված է

Գյումրիում նստացույցն ավարտված է

Գյումրիում նստացույցն ավարտված է

Գյումրիում նստացույցն ավարտված է

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (204)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS