Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային տարածքներում մեծացել է հրդեհների վտանգը. Գյուղնախ
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային տարածքներում մեծացել է հրդեհների վտանգը. Գյուղնախ


* 29-06-2015, 13:44 | Բաժին: Գլխավոր, Գյուղատնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1137 անգամ


Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային տարածքներում մեծացել է հրդեհների վտանգը. ԳյուղնախՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում ( մասնավորապես Արմավիր, Արարատ, Սյունիք, Արագածոտն, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում
1/ Կրակ վառել
2/Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
3/Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
4/Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:

Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն:

Անտառային հրդեհների ծագման դեպքում հորդորում ենք անմիջապես զանգահարել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարով կամ «Հայանտառ» ՊՈԱԿ հետևյալ հեռախոսահամարներով` ժամը 900- 1800 ` 65-01-24, 65-47-28 , իսկ 1800- 900 ` 077999991, 93401112 և 93715858 /բջջ./:


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (204)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS