X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

«Ինտեր ՌԱՕ»-ում չեն հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի մասին տեղեկությունը


* 29-06-2015, 13:35 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1644 անգամ


«Ինտեր ՌԱՕ»-ում չեն հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի մասին տեղեկությունըTert.am: Ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը չի հաստատում Հայաստանում իր ակտիվները վաճառելու մտադրության մասին լրատվամիջոցների տեղեկությունը։ Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է ռուսական էներգահոլդինգի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք չենք հաստատում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի մասին տեղեկությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ «Коммерсантъ» թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բողոքի ակցիաները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն ազգայնացնելու մասին երկրի իշխանությունների խոստումները կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ»-ին վաճառել իր դուստր ընկերությունը։

Իրավիճակին ծանոթ թերթի աղբյուրները հաստատել էին, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից և անգամ բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդների հետ: Թերթը գրել է, որ ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Ընդ որում՝ Հայաստանում էներգետիկ վիճակին ծանոթ «Коммерсантъ»-ի աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայկական ծագմամբ այլ ռուսաստանցի գործարարի» հետ բանակցությունների փաստը։

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով սակագինը բարձրացել է 6,93 դրամով՝ մեկ 1 կՎտ/ժ-ի համար, որոշումն ուժի մեջ պետք է մտնի օգոստոսի 1-ից: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դարձել է բողոքի ցույցերի պատճառ։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (95)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS