X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում շարունակվում է շուրջօրյա խաղաղ նստացույցը


* 23-06-2015, 23:34 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2867 անգամ


Գյումրիում շարունակվում է շուրջօրյա խաղաղ նստացույցըԳյումրիում հունիսի 23-ի լուսաբացին բերման ենթարկվածներին ազատ արձակելուց հետո ժամը 18-ից մեկնարկած բողոքի ակցիան շարունակվում է: Ակտիվիստները երգում են հայրենասիրական երգեր, թատերական հրապարակում շուրջպար են բռնել, այնուհետ երթով անցել Սայաթ-Նովա փողոցով և Ռիժկովի ճեմափողոցով հասել սուրբ Յոթ Վերք եկեղեցի, միասնական աղոթել են և նույն ճանապարհով կրկին վերադարձել Թատերական հրապարակ: Այստեղ անսպասելիորեն ՀՀԿ անդամը բողոքի ձայն է բարձրացրել և մեր գործընկերոջ ներկայությամբ պատռել անդամատոմսն ու նետել գետին: Այնուհետ երթը կրկին շարունակվել է Սայաթ Նովա փողոցով դեպի Վարդանանց հրապարակ և հետադարձ դեպի թատերական հրապարակ: Երթի մասնակիցները քայլել են ոստիկանական շղթայի ուղեկցությամբ: Ակտիվիստների պնդումներով այս պահին էլ իրենց կողքին են քաղաքացիական հագուստով շատ ոստիկաններ և այլ ծառայությունների ներկայացուցիչներ, ովքեր իրականացնում են տեսանկարահանումներ:

Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիները հասարակական քննարկման արդյունքում որոշել են շարունակել շուրջօրյա խաղաղ նստացույցն ի զորակցություն Երևանում ներկա պահին պայքարող ակտիվիստների: Գյումրեցիները հավաստում են՝ այն պահին երբ երևանում ոստիկանությունը անցնի բռնի ուժի կիրառման, իրենք այստեղ՝ Գյումրիում, կդիմեն քաղաքացիական անհնազանդության: Ներկա պահին խաղաղ նստացույցը շարունակվում է տարածքում շատ ոստիկաններ կան:


Գյումրիում շարունակվում է շուրջօրյա խաղաղ նստացույցը

Գյումրիում շարունակվում է շուրջօրյա խաղաղ նստացույցը



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS