X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

"Գյումրի" ԲԿ տեղափոխված Լերման Սեմյոնովի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք


* 16-06-2015, 15:40 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1278 անգամ


"Գյումրի" ԲԿ տեղափոխված Լերման Սեմյոնովի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածքՀունիսի 15-ին՝ ժամը 2-ին, Արթիկի ոստիկանների ուղեկցությամբ "Գյումրի" բժշկական կենտրոն է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ, 1950 թվականի ծնված Լերման Սեմյոնովն, ում մոտ առկա են եղել ինչպես գանգուղեղային փակ վնասվածք, այնպես էլ այլ խնդիրներ: Տուժածը անցել է ռենտգեն և այլ հետազոտություններ: Սեմյոնովն ունի գիտակցություն, պատասխանում է բոլոր հարցերին: Ըստ բժշկական կենտրոնի պրոկտոլոգ վիրաբույժ Արմեն Ափինյանի՝ նա Գյումրիում կմնա ևս երկու օր, և դուրս կգրվի հիվանդանոցից:

Առողջանալուց հետո Սեմյոնովին իրավապահները կսպասեն: Նա հաղորդում է տվել, որ դեպքի օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Արթիկի տաքսի ծառայությունում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Յուրիկ Ա.-ի թիկունքին` պատճառելով վնասվածք, որից հետո ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում Յուրիկ Ա.-ի եղբայրը` 1964 թ. ծնված Սուրիկ Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Լերմանտ Սեմյոնովը ձերբակալված է: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (292)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS