X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Տիգրան Համասյանը կրկին Գյումրիում է


* 15-06-2015, 19:39 | Բաժին: Գլխավոր, Մշակույթ | Հեղինակ: --- | Դիտվել է 995 անգամ


Տիգրան Համասյանը կրկին Գյումրիում էՋազի ամենակրքոտ դաշնակահարը` Տիգրան Համասյանը կրկին Գյումրիում է: Հունիսի 15-ին Գյումրու աճեմյանական թատրոնում Համասյանի տաղանդը գնահատողներին հնարավորություն է ստեղծվել լսելու և վայելելու վերջինիս կողմից կազմակերպած համերգը: Գաղտնիք չէ, որ երաժիշտի ծրագրերը անթիվ են` աշխարհի տարբեր ծայրերում համերգային շրջագայություններից մինչև ձայնագրություններ լավագույն երաժիշտների հետ: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Հարազատների հավաստմամբ երկու տարեկանում նրա ամենասիրելի առարկաները բացի խաղալիքներից եղել են նվագարկիչը և դաշնամուրը: Իսկ արդեն երեք տարեկանից նա ծանոթ է եղել Queen-ի, Beatles-ի, Deep Purple-ի և Լուիս Արմսթրոնգի երգերի մեծ մասին ու դրանք փորձել արտաբերել դաշնամուրով: Չորս տարի անց Տիգրանը մուտք է գործել ջազ աշխարհ: Տիգրանը հաճախելով երաժշտական դպրոց ամեն ինչ յուրացրել է այնքան արագ ու խորությամբ, որ շուտով հասել է բարձր կատարողականության: Իսկ 1998 թվականին մասնակցելով երևանյան առաջին ջազ փառատոնին, 11-ամյա Տիգրանը հայտնություն էր դարձել ջազային հանրության համար: Դրանից հետո Տիգրանը մասնակցել է Փարիզում կայացած ջազ դաշնակահարների միջազգային մրցույթին՝ գրավելով երրորդ տեղը: 2004 թվականին լույս է տեսել նրա առաջին դեբյուտային ալբոմը, իսկ երկու տարի անց՝ երիտասարդ ջազմենը Թելոնիուս Մոնկի անվան հեղինակավոր մրցույթում գրավել է առաջին տեղը: Տիգրան Համասյանին գնահատողներից մեկը եղել է նաև "Ցայգ" հեռուստաընկերությունը, որը Տիգրանի տաղանդը ներկայացրել և ցուցադրել է վաղ տարիքից: "Ցայգի" եթերում երաժիշտ Տիգրան Համասյան անունը հնչել է դեռ տարիներ առաջ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (277)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS