X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայ միգրանտների ընտանիքները կզրկվեն նպաստներից


* 29-05-2015, 14:17 | Բաժին: Գլխավոր, Սոցիալական | Հեղինակ: --- | Դիտվել է 1823 անգամ


Հայ միգրանտների ընտանիքները կզրկվեն նպաստներիցAysor.am: «Չեմ ուզում այդ բառն օգտագործեմ՝ խոպանչի, բայց վերջերս բավականին հնչեղություն ստացավ արտագնա մեկնող մեր հայրենակիցներին վերաբերող օրենքը, որոնց պետք է տրվեն հարկային արտոնություններ: Մի հարցում ինձ այդպես էլ չհաջողվեց պարզաբանում ստանալ. եթե արտագնա աշխատողը նաև նպաստառու ընտանիքի անդամ է, այդ ընտանիքը զրկվո՞ւմ է նպաստից, թե նպաստը պահպանվելու է»,-ԱԺ-ում ընթացող 2014թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ հետաքրքրվել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը:

«Ես խնդրում եմ այս հարցը պարզաբանեք, քանի որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի»,-ասել է Մ. Մելքումյանը:

Արձագանքելով հարցին նախարարն ասել է, որ անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անապահովության միավորոը հաշվարկվում է տարբեր կոմպոնենտներից ելնելով, այդ թվում՝ ունի՞ ընտանիքը եկամուտ, թե ոչ.

«Եկամուտը մենք պարզում ենք հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական համակարգի միջոցով: Այսինքն, եթե եկամուտ կա, որը չի երևում որևէ կերպ, ապա այն ազդեցություն չի էլ ունենա որևէ կերպ ընտանիքի միավորի վրա: Իսկ եթե դա ֆորմալ երևում է անապահովության գնահատման համակարգում, ապա կարծում եմ, որ ճիշտ է, որ այն ազդեցություն պետք է թողնի»,-ասել է նախարարը՝ շեշտելով՝ եթե անձը եկամուտ ունի, ընտանիքը եկամուտ ունի, ապա ճիշտ է, որ անապահովության համակարգում տրվող նպաստը տրվի առավել անապահովին:

Միևնույն ժամանակ Արտեմ Ասատրյանը նշել է, որ դեռ բավականին հարցեր կան, որ պետք է ստանան լուծումներ, որպեսզի նաև հստակեցվի նշված անձանց կարգավիճակը.

«Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում հասկանալու համար այն խնդիրները, օրենսդրական, որոնք կարգավորման ենթակա են»,-հավելել է նախարարը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (284)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS