X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Դժբախտ դեպք բանակում. մահացել է քաղցկեղով հիվանդ նորակոչիկ


* 29-05-2015, 13:56 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1977 անգամ


Դժբախտ դեպք բանակում. մահացել է քաղցկեղով հիվանդ նորակոչիկArmlur.am: Այս տարվա հունվարի 12-ին բանակ զորակոչված 19-ամյա Խդր Սարոյանը մահացել է: Զինծառայողը Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ էր: Համայնքի ղեկավար Սարգիս Գալստյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ զինծառայողի ծնողները վստահեցնում են, որ որևէ խնդիր Խդրը չի ունեցել, երբեք չի բողոքել. «Այս պահին որևէ հստակ բան չգիտեմ: 4-5 ամիս ծառայեց, ու նման դժբախտ դեպք տեղի ունեցավ: Հիմա չգիտենք` ինչ կպարզվի: Բայց շատ հնարավոր է` ծնողներն էլ ինչ-որ բանից անտեղյակ լինեն: Սովորական մարդիկ են, իրենց անասունները պահելով` ապրում են»:

Armlur.am-ը զրուցել է նաև Խդր Սարոյանի մորեղբոր` Խուդո Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ բժշկական զինհանձնաժողովը որևէ խնդիր չի արձանագրել Խդրի մոտ: Սակայն հետագայում հարազատներն իմացել են, որ բժշկուհիներից մեկն ինչ-որ արձանագրություններ է արել, որոնցում նշված է եղել այն հանգամանքը, որ նորակոչիկը պիտանի չէ ծառայության և չի կարող զորակոչվել. «Բժշկուհին այսպիսի բաներ է ասել, իսկ նախարարությունը չի հայտարարագրել, ու Խդրին բանակ են տարել: Ի՞նչ է ստացվում. մարդիկ իրենց էրեխուն տվել են դրանց ձեռքը ու դիակն են հետ ստացել»:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնել է, որ զինծառայողի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ծառայության ընթացքում, որն արագ զարգացել է: Բժիշկները երկար ժամանակ արել են հնարավորը նրա կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, ապարդյուն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (226)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS