Virgin America-ի չվերթը հետաձգվել է՝ ուղևորներից մեկի ինքնասպանության սպառնալիքով գրառման պատճառով
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Virgin America-ի չվերթը հետաձգվել է՝ ուղևորներից մեկի ինքնասպանության սպառնալիքով գրառման պատճառով


* 29-05-2015, 13:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 906 անգամ


Virgin America-ի չվերթը հետաձգվել է՝ ուղևորներից մեկի ինքնասպանության սպառնալիքով գրառման պատճառովTert.am: Virgin America ավիաընկերության չվերթը հետաձգվել է, երբ ուղևորներից մեկը նկատել է, թե ինչպես է իր կողքին նստած մեկ այլ ուղևոր ինքնասպանության սպառնալիքով գրառում անում թռիչքից առաջ, գրում է mirror.co.uk-ը:

Սարսափած ուղևորը հաղորդագրությունը նկատելուց հետո զգուշացրել է անձնակազմին: Նա պատմել է, որ ուղևորը սկսել է չափազանց արագ և զայրացած գրել, և բացի այդ՝ նրա ուշադրությունը գրավել է տղամարդու տարօրինակ պահվածքը:

Ստացված նախազգուշացումից հետո օդաչուները հայտարարել են, որ պետք է վերադառնան Սան Ֆրանցիսկոյի օդանավակայան՝ մեխանիկական խնդիրները լուծելու համար: Մի քանի րոպե անց ոստիկանությունը մոտեցել է և դուրս ուղեկցել տղամարդուն: Կինը, ով նկատել է հաղորդագրությունը, պատմել է, որ տեսել է, թե ինչպես է տղամարդը գրում, որ պատրաստվում է սպանել իրեն և մյուսներին:

Հայտնի է դարձել, որ տղամարդը զինված չի եղել, մասնագետները ստուգում են նրա առողջական վիճակը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (292)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS