Հ. Հակոբյանի որդին ու եղբայրը շոկային վիճակից դուրս են եկել, պայթյունից մյուս տուժածն արդեն հիվանդասենյակում է
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հակոբ Հակոբյանի որդին ու եղբայրը շոկային վիճակից դուրս են եկել


* 29-05-2015, 13:07 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1169 անգամ


Հակոբ Հակոբյանի որդին ու եղբայրը շոկային վիճակից դուրս են եկելԱրմավիրում նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանի պայթյունից տուժած Արմեն Ռաֆիկի Հակոբյանը (Հակոբ Հակոբյանի եղբայրը ) և Արմեն Հակոբի Հակոբյանը (Հակոբ Հակոբյանի որդին) շոկային վիճակից դուրս են եկել, սակայն եղբոր՝ Արմեն Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ երրորդ տուժածը՝ Արթուր Գասպարյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:

Այս մասին Tert.am-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից՝ հղում անելով Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք տվյալներին:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էին գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, գազալցակայանի սեփականատեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, ովքեր գտնվում են Այրվածքաբանական կենտրոնում:

Հակոբ Հակոբյանն էլ Tert.am-ին հայտնել է, որ որդու վիճակը կայունանում է, եղբորինը` մնում նույնը:

Հարցը, թե հայտարարվում է, որ իրեն պատկանող գազալցակայանը տեխնիկական փորձաքննություն չէր անցել, ինչի համար տուգանվել էր մեկ միլիոն դրամով, բարկացրել է Հակոբ Հակոբյանին, ով կրկնել է այն, ինչ մինչ այդ ասել էր Տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի հասցեին:

«Ես ասել եմ, որ ով ինձ հարց կտա, բացի տուժածների առողջությունից, թուղթ, փաստաթուղթ, փող, գող, բիզնես, ես կասեմ, որ նրանք անհասկացող մարդիկ են, կապիկ ու մի բան էլ ավելին: Մենք էդ մարդկանց վատ աչքով ենք նայում»,-ասել է Հակոբ Հակոբյանը` ցած դնելով հեռախոսը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (208)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS