X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պատրիկ Հիկե. "Հայաստանի մասնակցությունը Բաքվի խաղերին սպորտի հաղթանակն է քաղաքականության նկատամամբ"


* 23-05-2015, 15:50 | Բաժին: Գլխավոր, Մարզական | Հեղինակ: --- | Դիտվել է 910 անգամ


Պատրիկ Հիկե. "Հայաստանի մասնակցությունը Բաքվի խաղերին սպորտի հաղթանակն է քաղաքականության նկատամամբ"Yerkirmedia.am: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի առաջին Եվրոպական խաղերին համարում է սպորտի հաղթանակը քաղաքականության նկատամամբ: Այս մասին Ասպարեզի փոխանցմամբ, նա ասել է «Ֆրանսպրես»-ի ադրբեջանական ծառայությանը։

«Շատերն այս ամենի մեջ բացասական տարր են փնտրում, բայց ես հակառակը` դրականը: Մենք մեծ գործ կատարեցինք, քանի որ Հայաստանն իր համաձայնությունը տվեց մասնակցելու Եվրոպական խաղերին, իսկ Ադրբեջանն էլ ողջունում է նրանց: Այս ամենը վառ ապացույցն է նրան, որ սպորտը կարող է հաղթել քաղաքականությանը: Այս խաղերի մասնակցությունը մեծ հաղթանակ է հայկական սպորտի համար»,-ընդգծել է Հիկեն:

Եվրոպական առաջին խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:

Բռնցքամարտում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ` Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Ձյուդոյում` 3 մարզիկներ` 60 կգ քաշային Հովհաննես Դավթյան, 73 կգ քաշային Դավիթ Նիկոսղոսյան և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչ: Հրաձգությունում` 2 մարզիկ` Հրաչիկ Բաբայան, Նորայր Առաքելյան: Հունահռոմեական ոճի ըմբշամարտտում 4 մարզիկ` Ռոման Ամոյան (55 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ) և Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Ազատ ոճայիններ` 6 մարզիկ` Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուրսա Մուրթազալիև (86 կգ), Լևան Բերյանիձեն (125կգ): Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը:

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS