X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Օֆշորի գործով նախաքննությունն ավարտվել է. Տիգրան Սարգսյանը և Կճոյանն անօրինակություն չեն կատարել


* 23-05-2015, 15:21 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 810 անգամ


Օֆշորի գործով նախաքննությունն ավարտվել է. Տիգրան Սարգսյանը և Կճոյանն անօրինակություն չեն կատարելՕֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի՝ խարդախության մեջ մեղադրանքը լիովին անհիմն է: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Սուքիասյանի փաստաբան Յուրի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախաքննությունը ավարտվել է, ինքը ստացել է քրեական գործի նյութերը, սակայն դրանք 32 հատոր են և դեռ չի հասցրել ամբողջությամբ դրանք ուսումնասիրել:

«Աշոտ Սուքիասյանին մեղադրում են խարդախության, փողերի լվացման և 80 մլն դրամի չափով հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու մեջ: Խարդախության մեղադրանքի հետ մենք բացարձակապես համաձայն չենք, քանի որ եղել է համաձայնություն, որը նա չի կարողացել ավարտել, իսկ հարկերից խուսափելու հետ կապված խոսքը Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» կազմակերպության մասին է: 2012 թ.-ից նա բացակայել է երկրից, սակայն իր վրա դրվել են այդ հարկերը»,-ասել է փաստաբանը:

Յ. Խաչատրյանի խոսքով՝ գերմանահայ Կուլինո ամուսինների պարտքի մասը անջատվել է գործից, նա պարտքի մեծ մասը վերադարձրած է եղել ամուսիններին և հնարավոր է՝ հետագայում ամուսինների նկատմամբ քրեական գործ հարուցվի:

Հարցին՝ գործում շրջանառվում են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, փաստաբանը պատասխանել է, որ նրանց վերաբերյալ իր խոսքում նշել է գործարար Փայլակ Հայրապետյանը, սակայն իր պաշտպանյալը ի սկզբանե ասել է, որ նմանակել է նրանց ստորագրությունները, ինչը հիմնավորվել է, և գործում որևէ հանգամանք չկա, որ նշված անձինքն անօրինակություն են կատարել:

Դիտարկմանը՝ ստորագրությունները նմանակելու վերաբերյալ մեղադրանք չկա՞, նա ասել է, որ հավանաբար, դրան ևս դատաքննության ընթացքում կանդրադառնան:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (266)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS