X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՍԴ նախագահ. Մշակվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին բաժինը


* 22-05-2015, 14:04 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 695 անգամ


ՍԴ նախագահ. Մշակվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին բաժինըAysor.am: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սահմանադրական բարեփոխումների հայցեկարգին հավանություն տալուց հետո հանձնաժողովը սկել է առաջին բաժնի մշակումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Հանձնաժողովում կատարվել է աշխատանքի որոշակի բաժանում, դեռևս բացի առաջին երեք բաժիններից հանձնաժողովում մյուս բաժինների վերաբերյալ քննարկումներ չեն եղել և դիտարկումներ չկան»,-ասել է Գ. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այս հարցում գերագույն խնդիրը իրավունքի գերակայությունն է, մարդակենտրոն սահմանադրություն ունենալը, ինչպես նաև այն, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները լինեն երաշխավորված, իսկ մշակված երեք գլուխները մայիսի 17-ին և 18-ին ներկայացվել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը:

«Ինձ համար անձնապես ամենապատասխանատու բաժինները հենց իրավունքի գերակայության երաշխավորումն ու մարդակենտրոն Սահմանադրության ձևավորումն ապահովող բաժիններն են, որոնք թույլ չեն տալիս հայեցողության սկզբունք: Դրա համար անհրաժեշտ էր մանրակրկիտ աշխատանք, ինչը կատարվել է և ներկայացրել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծել է փորձագետների խումբ, որոնց հետ քննարկումներ են կատարվում»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ եվրոպացի մասնագետները ներկայացրել են մի շարք նկատառումներ, բայց հայտնի չէ, թե երբ կլինեն նրանց դիտարկումները, իսկ առանձին քաղաքական ուժերի հետ քննարկումներ չեն եղել:

«Նախատեսում ենք մինչև հունիսի 12-ը հանդիպել այն կուսակցությունների հետ, ովքեր իրենց դիտարկումներն են արել հայեցակարգի վերաբերյալ, իսկ մինչ այդ, 2 հանդիպում արդեն եղել է ՀՅԴ-ի և «Ազգային ինքնորոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք նաև ԲՀԿ ներկայացուցչի հետ, ով շեշտել է, որ իրենք պատրաստակամ են բովանդակային քննարկումներին»,-ասել է նա:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS