X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արմավիրի մարզի ևս 2 մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակների դեպքեր


* 22-05-2015, 13:54 | Բաժին: Գլխավոր, Առողջապահություն | Հեղինակ: --- | Դիտվել է 829 անգամ


Արմավիրի մարզի ևս 2 մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակների դեպքերՄայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահաճարակային մի շարք միջոցառումներ` ուսումնասիրվել են նշված 2 կազմակերպության սանիտարահիգիենիկ պայմանները, հիվանդներից, մանկապարտեզի անձնակազմից, կոնտակտավորներից, խոհանոցի և խմբասենյակների մի շարք պարագաներից, խմելու ջրից իրականացվել են նմուշառումներ: Ինչպես սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 դեկտեմբերի 20-ի Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2.III.1. սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին և 2013 թվականի օգոստոսի 12-ի Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին հրամանների պահանջների կոպիտ խախտումներ: Հիվանդներից հայտնաբերվել է շիգելլա զոնե, իսկ խոհանոցների և խմբասենյակների մի շարք առարկաներից՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:

Մայիսի 22-ի դրությամբ Արմավիր և Մեծամորի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներում հոսպիտալացված է միջին ծանրության 16 հիվանդ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ Արմավիր քաղաքի թիվ 9 և 6 մանկապարտեզներում առկա է տեղային (լոկալ) բռնկում, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են գրեթե միաժամանակ, լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերված շիգելլա զոնեն բնորոշ է սննդային գործոնին: Հետևաբար՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված տեղային (լոկալ) բռնկում` երկրորդային ախտոտվածության հետևանքով:

Դեպքերի մասին տեղեկացվել են ինչպես տարածքային կառավարման և համայնքների ղեկավարները, այնպես էլ` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս ոլորտում հետևողական և սկզբունքային աշխատանքները շարունակվելու են։



ՀՀ ԱՆ


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (231)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS