X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չնայած անձրևին, գիշերը կառավարության շենքի մոտ նորմալ է անցել. նաիրիտցիները՝ նստացույցից


* 15-05-2015, 13:22 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 899 անգամ


Չնայած անձրևին, գիշերը կառավարության շենքի մոտ նորմալ է անցել. նաիրիտցիները՝ նստացույցիցԿառավարության շենքի մոտ նստացույց հայտարարած նաիրիտցիները, չնայած տեղացած հորդառատ անձրևին, գիշերը նորմալ են անցկացրել, առավոտյան էլ թեյ և սուրճ խմել: Tert.am-ի հետ զրույցում ասել է գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Գիշերը մնացել էր գործարանի 25-30 աշխատակից: Նորմալ էր, առավոտյան սուրճ խմեցինք, նույնիսկ հասցրինք նախաճաշել»,-ասել է Անուշ Հարությունյանը:

Նա նշել է, որ քաղաքական գործիչներից իրենց ոչ ոք չի այցելել:

Հիշեցնենք, որ երեկ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների նոր ձևավորված խումբը քայլերթով գնացել էր նաիրիտցիների մոտ և կոչ արել միանալ իրենց:

Հիշեցնենք նաև, որ նաիրիտցիները պահանջում են աշխատավարձի պարտքի մարում, ինչպես նաև «գործարանի վերագործարկում»:

Ի պատասխան հարցի, թե արդյոք այս քայլը կառավարության անդամների վրա ներգործություն կունենա, գործարանի մամուլի քարտուղարն ասաց. «Մեր այս ակցիաները պարզապես չեն թողնում մոռանալ մեր մասին և կարծում եմ` իրենք ամեն ինչ կանեն մեր խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հուլիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հուլիս 2020 (233)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS