X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Թուրք լրագրողները Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում արտասվել են. փոխտնօրեն


* 30-04-2015, 14:01 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1373 անգամ


Թուրք լրագրողները Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում արտասվել են. փոխտնօրենTert.am: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ապրիլի 24-ից թանգարանը բաց է բոլոր այցելուների համար:

«Այդ օրը միանգամից չորս երկրի նախագահ այցելեց թանգարան, նրանք շատ տպավորված էին»,-ասել է Սուրեն Մանուկյանը՝ նշելով, որ այցելուների հոսքը մեծ է, հետաքրքրությունը՝ նույնպես, և դեռ բացասական կարծիք չեն լսել, ինչն ավելի պարտավորեցնող է:

«Ռուսաստանի նախագահը բավական երկար կանգնեց ու խոսեցինք Մայիսյան հռչակագրի մասին: Ֆրանսիայի նախագահին հետաքրքրեց Մուսա Լեռան հատվածը: Կիպրոսի նախագահին հետաքրքրեց Զմյուռնիայի հատվածը: Սերբիայի նախագահին երկու հատված հետաքրքրեց՝ Կործանվող կայսրությունը և Մուսա լեռան հատվածը»,-պատմել է փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ գալով թանգարան, կգտնի իր պատմությունը: Եթե նախկինում թանգարանն ավելի շատ տարեթվերի վրա էր կենտրոնացած, այժմ ավելի շատ կենտրոնացած են մարդկանց կյանքերի պատմության վրա։ Օրիգինալ նյութերի առատությունը ևս մեծ տեղ է գտել վերաբացված թանգարանում:

«Թուրք լրագրողների պատվիրակություն էր եկել, և նրանք նույնիսկ «Որբերի սենյակի» հատվածում արտասվեցին»,-լրագրողներին պատմել է Սուրեն Մանուկյանը:

Ըստ փոխտնօրենի՝ միայն Հայաստանով սահմանափակվելը բավարար չէ, և այս օրերին Փարիզում շուրջ 150 օրիգինալ նյութ է ուղարկվել ցուցադրության:

«Առաջիկայում երկու խոշոր ցուցադրություն է լինելու նաև ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում և Նյու-Յորքում: Հուլիսին կոնգրես-գիտաժողով է հրավիրվելու, որին շուրջ 300 ցեղասպանագետներ են մասնակցելու աշխարհի տարբեր երկրներից»,-տեղեկացրել է Սուրեն Մանուկյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


մայիս 2020 (497)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS