X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով դատական երկրորդ նիստը հետաձգվել է


* 29-04-2015, 16:13 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1612 անգամ


Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի գործով դատական երկրորդ նիստը հետաձգվել էԱպրիլի 29-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102-րդ կիլոմետրում` Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի դեպքի կապակցությամբ հարուցված գործի քննությունը:

Հիշեցնենք, որ վթարի օրը բախվել էին 45-ամյա Մանվել Վարդանյանի վարած "Իմեքս գրուպ" ՍՊԸ-ի "Կամազ" ու "Տրանս ակնթարթ" ընկերությանը պատկանող, Ռազմիկ Մկրտչյանի կողմից վարած "Գազել" մակնիշների մեքենաները: Բախման հետևանքով "Գազելն" այրվել էր: Ուղևորներից 7-ը մահացել էին տեղում, ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին "Գյումրի" բժշկական կենտրոն: "Կամազի" վարորդ Մանվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Մանվել Վարդանյանը պահվում է Արթիկ քրեակատարողական հիմնարկում:

Նշենք, որ ապրիլի 29-ին կայացած դատական նիստը երկրորդն էր և հետաձգվեց մի քանի տուժողի բացակայության պատճառով: Դատական առաջին նիստը, որը կայացել էր ընթացիկ տարվա ապրիլի 16-ին՝ Մարալիկում, կրկին հետաձգվել էր նույն պատճառով:

Հաջորդ դատական նիստի օր է նշանակվել մայիսի 14-ը: Դատարանը պարտավորվել է բացականերին մեկ անգամ ևս ծանուցել դատական նիստի մասին և հնարավոր բոլոր միջոցները գործի դնել՝ վերջիններիս ներկայությունն ապահովելու համար:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (265)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS