X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Bild պարբերականը հրապարակել է Ֆրանսիայում վթարված A320 օդանավի «սև արկղի» ձայնագրությունը


* 31-03-2015, 13:07 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1100 անգամ


Bild պարբերականը հրապարակել է Ֆրանսիայում վթարված A320 օդանավի «սև արկղի» ձայնագրությունըTert.am: Գերմանական Bild am Sonntag թերթը կիրակի հրապարակել է Ֆրանսիական Ալպերում վթարված Airbus A320 օդանավի «սև արկղի» ձայնագրության մի հատվածի սղագրությունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն` ձայնագրության այդ հատվածի համաձայն` կապիտանը, ում թերթի լրագրողներն անվանում են Պատրիկ Զ., հայտնում է, որ չի հասցրել զուգարան մտնել Բարսելոնայից մեկնելուց առաջ: Երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը պատասխանում է, որ ցանկացած պահի կարող է կառավարումն իր վրա վերցնել: Մի քանի րոպե անց առաջին օդաչուն փոխանցում է ղեկը Լյուբիցին և դուրս գալից խցիկից:

Երբ ինքնաթիռն սկսել է իջնել, օդաչուների խցիկում հնչել է տագնապի ավտոմատ ազդանշանը: Լսվում է, թե ինչպես է օդանավի հրամանատարը ապարդյուն փորձում վերադառնալ խցիկ, լսվում են բարձրաձայն հարվածներ մետաղական դռանը և թե ինչպես է նա գոռում. «Աստծու սիրուն, բացիր այս անիծյալ դուռը»:

Լսվում են նաև վախեցած ուղևորների ճիչերը:

Հետաքննության ներկայացուցիչներն այս հրապարակումը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող ֆրանսիական օդանավը, որը 150 մարդ էր տեղափոխում, կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի Վերին Ալպերում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    նոյեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


նոյեմբեր 2018 (181)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS