Պերմյակովը տաքսիո՞վ, թե՞ երկաթգծով է հասել հայ-թուրքական սահման. նոր միջնորդություն է ներկայացվել
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Պերմյակովը տաքսիո՞վ, թե՞ երկաթգծով է հասել հայ-թուրքական սահման. նոր միջնորդություն է ներկայացվել


* 28-02-2015, 19:54 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2778 անգամ


Պերմյակովը տաքսիո՞վ, թե՞ երկաթգծով է հասել հայ-թուրքական սահման. նոր միջնորդություն է ներկայացվելԳյումրիում մի ամբողջ ընտանիքի դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը նոր միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել է փաստաբանը, ինքը միջնորդում է քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարել:

Միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունն առաջացել է Երեմ Սարգսյանի ուսումնասիրություննների ամփոփման արդյունքում:

Փաստաբանն արձանագրում է, որ մինչ օրս դեռևս պարզաբանված չէ, թե ինչպե՞ս է մեղադրյալ Վ.Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայից գնացել Ավետիսյանների՝ նույն քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՝ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տանից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից:

Ուստի՝ փաստաբանն անձամբ գնացել և մանրակրկտորեն ուսումնասիրել է դեպքի վայրը և դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաև՝ բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր:

Մասնավորապես, ըստ Երեմ Սարգսյանի, վերը նշված տարածքների ուսումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3 կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն:

«Այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել՝ ջուր խմելու համար, քանզի նախքան նշված տուն հասնելը՝ այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել ևս՝ մթերային կրպակներ»,-փաստել է Ե.Սարգսյանը:

Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում փաստաբանի հատուկ ուշադրությանն է արժանացել Ավետիսյանների տան ճիշտ դիմացը երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին և որն էլ ուղիղ գծով շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ: Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս և Բայանդուր գյուղերով: Այսինքն՝ եզրակացնում է Երեմ Սարգսյանը, չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վ.Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13 կմ, իսկ մայրուղով՝ մոտ 28 կմ:

Փաստաբանը նաև հարկ է համարում նշել, որ Երազգավորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել է Վ.Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից: Առավել ուշագրավ է նաև այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով:

Այս ամենից ելնելով, գտնում է փաստաբանը, կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել. մասնավորապես՝ որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և հետևաբար Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով՝ երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով, հասնել նշված աշտարակի մոտ:

Վերը նշվածից ելնելով՝ հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև՝ սույն քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով Երեմ Սարգսյանը միջնորդել է.

1. Ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել, ոտքո՞վ է գնացել, թե՝ որևէ տրանսպորտային միջոցով:

-Այդ նպատակով, ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում, ինչպես նաև հարցաքննել նրանց:

-Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև՝ թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից, ու՞մ հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքե՞ր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:

2.Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքե՞լ են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե՝ ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտե՞ղ են գտնվել այդ ընթացքում և ի՞նչ են արել, ինչպես նաև՝ ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:

3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործե՞լ է, թե` ոչ, եթե այո, ապա ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյանների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգաորս և Բայանդուր գյուղերով /նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված/:

4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ.Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել «Ցայգ» և «Շանթ» հեռուստաընկերություններով, ուստի՝ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` վերը նշված հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և համապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղե՞լ է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվե՞լ է, թե՝ ոչ:

6.Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միոջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղե՞լ են, թե՝ ոչ: Նշվածն ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (232)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS