X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին


* 28-02-2015, 13:15 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1175 անգամ


Մոսկվայում սպանել են Բորիս ՆեմցովինAzatutyun.am: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։

Հաղորդվում է, որ գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով։

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ Նեմցովին ուղեկցող երիտասարդ կինը Մոսկվա է ժամանել Ուկրաինայից։

Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։

Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։

Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։

«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի»,-հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS