X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ավետիսյանների իրավահաջորդներին հանրային պաշտպաններ են տրամադրվել


* 31-01-2015, 18:37 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2564 անգամ


Ավետիսյանների իրավահաջորդներին հանրային պաշտպաններ են տրամադրվելՀունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ ճանաչված անձինք արդեն ունեն հանրային պաշտպաններ: ՀՀ փաստաբանների պալատը հունվարի 30-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ 3 հանրային պաշտպան է տրամադրվում տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու համար:

Հավելենք նաև, որ նշված օրը ՀՀ քննչական կոմիտեն իր պաշտոնական էջում գրել էր՝ "Տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ":

Ավետիսյանների ազգականներին իրենց մասնագիտական օգնությունն էին առաջարկել մի շարք փաստաբաններ: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանի հետ հունվարի 31-ին Ավետիսյանների ազգականներից մեկն արդեն խոսել է և ցանկություն հայտնել, որ իր շահերը հենց նա ներկայացնի:

Նշենք, որ տուժողի իրավահաջորդն իրավունք ունի բացի հանրային պաշտպանից նաև փաստաբան ունենալ: Այս դեպքում նկատի ունենալով նաև, որ տուժողի իրավահաջորդները 5-ն են, իսկ նշանակված հանրային պաշտպանները՝ 3-ը:

Դիտե՛ք տեսանյութը:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (299)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS