X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ArmenianGenocide100.org. Գործարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը


* 31-01-2015, 14:03 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1848 անգամ


ArmenianGenocide100.org. Գործարկվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքըPanARMENIAN.Net: Գործարկվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայքը` ArmenianGenocide100.org-ը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի որոշմամբ: Այժմ այն հասանելի է 3 լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն, մոտ ապագայում կավելանան նաև թուրքերենը, ֆրանսերենն ու իսպաներենը: Կայքը հիմնական 5 բաժին ունի՝ «Ցեղասպանություն», «Ճանաչում», «Պատմիր քո պատմությունը», «Նորություններ» և «Գրադարան», որտեղ ներկայացված են, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, դրա ժամանակագրությունը, ոճրագործությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների և տարածքային ինքնակառավարման մարմինների ցանկը:

Առանձին՝ «Պատմիր քո պատմությունը» բաժնում ամեն հայ աշխարհի յուրաքանչյուր կետից կարող է պատմել իր նախնիների պատմությունը։ Հարթակի միջոցով նաև նույն գերդաստանի, ընտանիքի տարբեր սերունդներ հնարավորություն կունենան գտնել միմյանց։ Բացի այդ, բաժնում արդեն տեղադրված են ցեղասպանությունը վերապրածների մի շարք պատմություններ:

Կայքի շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով այս բաժնին, նշել է, որ դրա նպատակը ոչ միայն Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների մասին տեղեկատվություն հավաքելն է, այլև «տեղեկատվություն սփռելը»:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS