X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ աշխատակիցը. կա 1 զոհ, 5 վիրավոր


* 31-01-2015, 12:44 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1999 անգամ


Ողբերգական ավտովթար. վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ աշխատակիցը. կա 1 զոհ, 5 վիրավոր
Shamshyan.com: Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 38-ամյա Կարեն Փիրումյանը Վարդենիս- Մարտունի ավտոճանապարհի Արծվանիստ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել չիչխանի (աբլեպիխայի) ծառերին և վթարի ենթարկվել:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացողը կին է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև հրշեջ- փրկարարների, ոստիկանության Գեղարքունիքի մարզի Մարտունու օպերատիվ խմբերը, ինչպես նաև տեղի Ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:

Ըստ ֆոտոլրագրողի՝ դեպքի առթիվ քննությունը հնարավոր է վարի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը:

Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը;


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS