X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ


* 31-01-2015, 12:36 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1791 անգամ


Հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ
Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս աղջկան ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ։

Հունվարի 29-ին՝ ժամը 12:45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «Կիևյան» կամրջից աղջիկ է ընկել ջրի մեջ և ողջ մնացել:

Ժամը 13:15-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության թիվ 23 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի բնակչուհի, 11-րդ դասարանի աշակերտուհու։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 12:40-ին, անչափահաս աղջիկը կյանքին վերջ տալու նպատակով ցած է նետվել «Կիևյան» կամրջից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակ չէ հաղորդում տալու:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-110-րդ հոդվածի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ինքնասպանության փորձի պատճառները։



ՀՀ Քննչական Կոմիտե


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (275)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS