X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ


* 30-01-2015, 19:19 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 2550 անգամ


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:
Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ օպերատիվ -որոնողական միջոցառումներ են իրականացվում առաջ քաշված բոլոր վարկածներն համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:


Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։ Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները։



ՀՀ Քննչական Կոմիտե


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    հունիս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


հունիս 2020 (38)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS