X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ոստիկանությունը կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել Գյումրիում քաղաքացիներին բերման ենթարկելու մասին


* 30-01-2015, 18:50 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1602 անգամ


Ոստիկանությունը կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել Գյումրիում քաղաքացիներին բերման ենթարկելու մասին
Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրու ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում:

Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին: Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի:


ՀՀ Ոստիկանություն


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    սեպտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


սեպտեմբեր 2019 (280)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS