X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը Գյումրիում կատարված սպանությանը


* 21-01-2015, 16:30 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1657 անգամ


Միջազգային ԶԼՄ-ների արձագանքը Գյումրիում կատարված սպանությանը
Աշխարհը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Գյումրին: Հունվարի 12-ին ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից իրականացված Ավետիսյանների ընտանիքի սպանությունից և սպանդի ենթարկված ընտանիքից ողջ մնացած վերջին ներկայացուցիչ` վեցամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո, ինչպես ռուսական այնպես էլ արևմտյան առաջատար ԶԼՄ-ները շարունակում են արձագանքել Գյումրու դեպքերին:

ТАСС-ը, հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի` իրենց փոխանցված տեղեկությանը, գրում է, որ Գյումրիում կատարված սպանդի քննությունը կանցկացվեն ՌԴ և ՀՀ Քննչական կոմիտեների համատեղ ջանքերով, ինչի առնչությամբ արդեն համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի ու ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջև:

Ինչպես նույն թեմայի մասին գրում են ռուսական առաջատար RT և РИА Новости գործակալությունները, երեկ Երևան ժամանած ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Գյումրիում իրականացված սպանդի դատավարությունը կանցկացվի Հայաստանում բաց եղանակով: Mk-ն, անդրադառնալով հունվարի 19-ին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվանը, գրում է, որ երեխայի մահը, ում կյանքի համար պայքարում էին Ռուսաստանի և Հայաստանի առաջատար բժիշկները, Գյումրիում մթնոլորտն ավելի շիկացրեց: Գյումրեցիները, ովքեր քիչ թե շատ հանդարտվել էին, չեն համակերպվում մանկան մահվան փաստի հետ, և որ իշխանությունները հույս են տածում, որ բախումներ այս անգամ գոնե չեն լինի, սակայն Գյումրի են բերվել ավելի քան երկու հազարի հասնող ոստիկանական ուժեր, որոնց մեծ մասը տեղակայվել են ռուսական զինավանի մոտակայքում, որտեղ ի դեպ բնակվում են Գյումրիում ծառայող ռուս զինվորականներն ու նրանց ընտանիքները:

Փոքրիկ Սերյոժայի մահվանն անդրադարձել են նաև Associated Press-ը, ABC news-ը և Reuters-ը, նշելով որ ռուս զինվորի կողմից իրականացված սպանդի մեղավորը կդատվի Հայաստանում: Reuters-ը մասնավորեցրել է, որ այս պահին փոքրիկի մահն առաջ է բերել Մոսկվայի ու նրա եզակի հավատարիմ դաշնակիցներից Երևանի միջև հարաբերությունների լարում: Լրատվամիջոցը նշում է, որ նախորդիվ` 1999 թ. ևս մեկ նման դեպք է գրանցվել Կովկասում գտնվող փոքրիկ հայկական քաղաքում, որտեղ տեղակայված են ռուսական զորքեր և հիմա հիմնական խնդիրը ռուս զինվորականի` հայկական կողմին հանձնելն է:

Հավելենք, որ Գյումրիում շարունակում են աշխատել և իրադարձությունները լուսաբանել տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2019 (422)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS