X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է


* 12-01-2015, 13:35 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 31077 անգամ


Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրու Մյասնիկյան 188 տանը: Սպանվածներից 2-ը տղամարդ են, 3-ը`կին, մեկն էլ`աղջիկ: Նրանք մեկ ընտանիքի անդամներ են, սպանություն կատարողը՝ ռուս զինվորական է:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան և Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգերով:

Սպանվածների ինքնությունը պարզված է: Նրանք են`ընտանիքի հայրը`Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը`Աիդա Ավետիսյանը: Իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն է: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան`Սերյոժա Ավետիսյանը, որին տեղափոխել են Գյումրու "Մոր և մանկան" Ավստրիական հիվանդանոց: "Ազդարար" լրատվականին հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխային վիրահատել են, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Փոքրիկը վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում կտրող-ծագող գործիքով:

Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկներ՝ վրան գրված Պերմյակով ազգանունը, AK 74 ինքնաձիգի պարկուճներ, 1 պահունակ փամփուշտներով:

"Ցայգ" հեռուստաընկերություն բազմաթիվ ահազանգեր են եղել այն մասին, որ կրակոցներ են հնչել քաղաքի տարբեր հատվածներում՝ այդ թվում Գյումրու մարզադաշտի տարածքում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:







Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է

Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է

Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է

Սպանվածների ինքնությունը պարզված է. լրացվում է

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2017 (269)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
հունիս 2017 (292)
մայիս 2017 (311)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS