X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցում` Թուրքիայում


* 31-12-2014, 21:34 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 938 անգամ


Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցում` Թուրքիայում
Armnewstv.am: Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցում է անցկացվել: Տնտեսական և Արտաքին քաղաքական հետազոտությունների կենտրոնը նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 7-ը կազմակերպել է հարցում, որին մասնակցել են Թուրքիայի ընտրելու իրավունք ունեցող 1508 քաղաքացի: Նրանց հարցրել են, թե Թուրքիան ինչ քաղաքականություն պետք է վարի հայկական հարցի վերաբերյալ: Հարցվածների 9,1 տոկոսը կարծիք է հայտնել, որ հայերից պետք է ներողություն խնդրել, իսկ տեղի ունեցածը ճանաչել որպես ցեղասպանություն: 9,1 տոկոսն էլ պատասխանել է, որ հայերից պետք է միայն ներողություն խնդրել և վերջ: Հարցված թուրքերի 12 տոկոսը կողմնակից է, որ Թուրքիան հայերին ցավակցություն հայտնի, սակայն ներողություն չխնդրի: 23,5 տոկոսը պատասխանել է, որ 1915 թվականին զոհվել են ոչ միայն հայեր, այլև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, հետևաբար պետք է ցավակցել նրանց բոլորին: 21,3 տոկոսը պատասխանել է, որ հայկական հարցի շուրջ ոչ մի քայլ չպետք է արվի: Ամենամեծ տոկոսը կազմում են չկողմնորոշվածները, 25 տոկոս հարցվածներ որևէ կարծիք չեն հայտնել:

Մեծ հաշվով հետազոտությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում միայն 18 տոկոսն է այս կամ այն չափով պատրաստ առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ: Չնայած հասարակության կեսը չի ցանկանում 2015-ին որևէ քայլ անել, Թուրքիայում քաղաքական և քաղաքագիտական շրջանակները սպասում են Էրդողանից և Դավութօղլուից նոր գործողություն, որը չի լինելու Հայոց ցեղասպանության անկեղծ և ամբողջական ընդունում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2018 (532)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
փետրվար 2018 (345)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS