X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Վ. Ղուկասյանը մինչև հիմա վատ աչքով է նայում այն մարդուն, ով իրեն ասել է, որ Ձմեռ պապ չկա


* 31-12-2014, 15:32 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1561 անգամ


Վ. Ղուկասյանը մինչև հիմա վատ աչքով է նայում այն մարդուն, ով իրեն ասել է, որ Ձմեռ պապ չկա
Tert.am: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մինչև հիմա վատ աչքով է նայում այն մարդուն, ով իրեն ասել է, որ Ձմեռ պապ չկա:

Վարդան Ղուկասյանն ասում է, որ մարդը, որքան էլ մեծանա, հասունանա, ծերանա, չի դադարում երազել:

«Մարդը հոգեպես չի ծերանում, եթե մարմինը ծերանում, և 100 տարեկանն էլ իրեն հոգով ջահել է զգում, որովհետր Սուրբ գիրքն ասում է, որ Հարության ժամանակ 33 տարեկանում պետք է բոլորս հարություն առնենք. եթե 100 տարեկան էլ լինենք, կամ տասը տարեկան՝ 33 տարեկանում, որովհետև Հիսուս Քրիոստոս էդ տարիքին ննջեց, և հիմա բոլորիս հոգիները երիտասարդ են, իսկ եթե երիտասարդ ենք, ուրեմն երազանքներ, հեռու մտածել մարդը շատ ունի»,-ասել է Գյումրու նախկին քաղաքապետը:

Վերջինիս սիրտը ցավում է, որ երկրաշարժից 26 տարի անց Գյումրին Հայաստանի ամենածանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքն է:

Ի պատասխան հարցի, թե քաղաքում տոնական մթնոլորտ կա՞, թե՞ կոտրված է Գյումրին, Վարդան Ղուկասյանն ասել է. «Երկրաշարժից հետո էն շեն, հարուստ Լենինականը, որ ամբողջ Հայաստանը Լենինականով էր ապրում, Ջավախքը, Երևանն ու մնացածը, որ միջոցառում էին անում, Բաքու ու Վրաստան, միջոցառում անելիս գալիս էին Լենինական, էսօր ես ցավում եմ, որ անցել է 26 տարի, և մենք սոցիալապես ամենավատ պայմաններում ապրող ժողովուրդն ենք: Այսինքն՝ մենք կարիքավոր չենք, մենք հոգեպես շատ հարուստ ենք, բայց ուղղակի հնարավորություններ չունենք»:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի պատասխան հարցի, թե շա՞տ են քաղաքում ՌԴ մեկնել ցանկացողները, նախկին քաղաքապետն ասել է, որ արտագնա աշխատանքը լավ բան է, բայց ամեն մարդ պետք է աշխատանք ունենա իր հայրենիքում:

«Տա Աստված, որ ոչ միայն գյումրեցիները, այլև ամբողջ հայ ազգը աշխատանք գտնի իր երկրում»,-ասաց Վարդան Ղուկասյանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    փետրվար 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
 


փետրվար 2018 (234)
հունվար 2018 (291)
դեկտեմբեր 2017 (332)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS