X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Նավթի գինը նոր հակառեկորդ է սահմանել՝ նվազելով 1 բարելի դիմաց $57-ից


* 30-12-2014, 17:57 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1186 անգամ


Նավթի գինը նոր հակառեկորդ է սահմանել՝ նվազելով 1 բարելի դիմաց $57-ից
PanARMENIAN.Net: Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի բորսայում տեղի ունեցած սակարկությունների ժամանակ թարմացրել է 2009-ի մայիսին գրանցված նվազագույն ցուցանիշը:

Մոսկվայի ժամանակով 11:50-ին վերոնշյալ տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 1,59 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 56,96 դոլարի: Մինչդեռ WTI տեսակի նավթը Նյու Յորքի բորսայի սակարկություններում էժանացել է 1,38 տոկոսով մեկ բարելի դիմաց, այժմ մեկ բարելի գինը 52,87 դոլար է, գրում է Gazeta.ru-ն:

Էներգակիրների գները սկսել են նվազել կարճատև աճից հետո, որի պատճառը միջազգային շուկա ածխաջրածինների մատակարարման նվազման մտավախություններն էին, կապված իրավիճակի սրման հետ Լիբիայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ամեն անգամ, երբ նավթի շուկան փորձում է աճել, բարձրանում է վաճառքի հերթական ալիքը: Շուկան դեռևս շատ է մտահոգված պահանջարկի համեմատ առաջարկի ավելցուկով»,-այսպես է մեկնաբանել իրավիճակը Tradition Energy խորհրդատվական ընկերության առաջատար վերլուծաբան Ջին Մակջիլիանը:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (267)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS