Գերմանիայից Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան
X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գերմանիայից Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան


* 30-12-2014, 17:46 | Բաժին: Գլխավոր, Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1056 անգամ


Գերմանիայից Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Երևան
Shamshyan.com: Երևանում վայրէջք է կատարել օդանավը, որով Գերմանիայից Հայաստան է տեղափոխվել Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի աճյունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անվանի հասարակական-քաղաքական գործիչը կյանքից հեռացել է դեկտեմբերի 28-ին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվում է Վ. Հովհաննիսյանի հուղարկավորության հարցերով:

Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նա նշանակվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ էր: Դասախոսել էր Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով: Ականավոր հասարակական-քաղաքական գործիչը իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննիսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2018 (232)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
ապրիլ 2018 (485)
մարտ 2018 (381)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS