Life.panorama.am: Ինդոնեզիայում արտառոց վիրահատություն է կատարվել: Բժիշկները 7-ամյա տղայի բերանից 80 ավելորդ ատամ են հեռացրել: Սկզբում երեխայի մոտ ախտորոշվել էր ծնոտի աբսցես, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ատամնաշարի անոմալ զարգացում է եղել՝ օդոնոմա:
Նշենք, որ օդնոտոման ծնոտի եզակի անոլամիա է, որը զարգանում է կյանքի առաջին տասը տարիների ընթացքում:
Ավելորդ ատամները հեռացվել են համապատասխան վիրաբուժական միջամտության արդյունքում: Վիրահատությունը տևել է շուրջ 4 ժամ: Մասնագետները նշում են, որ եթե ուշ բացահայտվեր հիվանդությունը, հնարավոր, է ավելորդ ատամների թիվը հասներ 200-ի:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ