Tert.am: 21 տարի առաջ կյանքից հեռացավ հայ բեմի ու կինոյի ամենամեծերից մեկը՝ Մհեր Մկրտչյանը կամ Ֆրունզիկը՝ հայ մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Ֆրունզիկի ֆիլմագրությունը սկվում է 1955 թվականից՝«Հասցեատիրոջ որոնումները» ֆիլմով: Նա հասցրել է նկարահանվել 48 ֆիլմում՝ «Հայֆիլիմի» ու խորհրդային արտադրության ֆիլմերով: Մհեր Մկրտչյանը, սակայն, հայ և միութենական հանդիսատեսին ծանոթ ու սիրելի է իր հատկապես մի քանի կերպարներով. «Միմինո»՝ որպես վարորդ Ռուբիկ Խաչատրյան, «Մեր մանկության տանգոն» ՝ հոր կերպարով, «Հին օրերի երգը»՝ Նիկոլի, «Զինվորն ու փիղը» ֆիլմում՝ Արմենակի, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում՝ Իշխանի, «Եռանկյունի» ֆիլմում՝ դարբնի, «Հայրիկ» «Տղամարդիկ» ,«01-99» «Նվագախմբի տղաները» ֆիլմերում կերտած և շատ ու շատ սիրելի կերպարներով:
Նրա թատերական դերերն առնչվում են Գաբրիել Սուդուկյանի անվան ակակդեմիական թատրոնի և Գյումրու Ասքանազ Մռավյանի անվան թատրոնի հետ, որտեղ ևս կերտել է բազում անմոռանալի կերպարներ:
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ