X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը $250 մլն կվճարի հայ գործարարին՝ "Մոսկվա" հյուրանոցի համար


* 21-11-2014, 14:20 | Բաժին: Գլխավոր, Տնտեսություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1225 անգամ


ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը $250 մլն կվճարի հայ գործարարին՝ "Մոսկվա" հյուրանոցի համար
Tert.am: Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ՌԴ ամենահարուստ գործարարներից Սուլեյման Քերիմովին հայազգի գործարար Աշոտ Եղիազարյանին վճարել 250 մլն դոլար, գրում է Газета-ն՝ «Ведомости» թերթին հղումով։

Ըստ աղբյուրների՝ տվյալ գումարը ներառում է նոր «Մոսկվա» հյուրանոցի շինարարության համար հայցվորների ծախսերը։ Վճարումը պետք է իրականացվի 2 փուլով։ Առաջին վճարման ժամկետը մինչև նոյեմբերի 25-ն է։

2010-ին Եղիազարյանը և նրա ներկայացուցիչները հայց էին ներկայացրել Լոնդոնի և Կիպրոսի դատարաններ։

Պատասխանողները Սուլեյման Քերիմովն էր, Արկադի Ռոտենբերգը, նրա գործընկեր Կոնստանտին Գոլոշչապովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը և նրա կինը՝ Ելենա Բատուրինան։ Եղիազարյանը մեղադրում էր Քերիմովին և Ռոտենբերգին «Մոսկվա» հյուրանոցում մասնաբաժին զավթելու համար։ Նա վնասը գնահատում էր 2 մլրդ դոլար։

Դատական գործընթացները գործի այլ մասնակիցների միջև շարունակվում են։ Ներկայում Քերիմովին ներկայացված ընդհանուր գումարը մոտ 600 մլն դոլար է։

Քերիմովի և Եղիազարյանի ներկայացուցիչները չեն մեկնաբանում իրավիճակը։


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (90)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS