X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ծննդյան տարեդարձը` ողբերգությամբ. ի՞նչ գազով են լցված եղել փուչիկները


* 20-11-2014, 22:45 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1608 անգամ


Ծննդյան տարեդարձը` ողբերգությամբ. ի՞նչ գազով են լցված եղել փուչիկները
Armnewstv.am: Ծննդյան տարեդարձը կարող էր ողբերգության վերածվել: «Չաո Բամբինո» սրճարանում տարեդարձի առիթով բերված փուչիկները պայթել են` տորթի հրավառությանը մոտ բերվելուն պես: Նաիրի Բարսեղյանը կնոջն ու երեխաներին նոր էր սրճարան ուղեկցել երբ ստիպված էր նրանց հետևից գնալ` հիվանդանոց տանելու: Երեխաներն առաջին ու երկրորդ կարգի այրվածքներ են ստացել:

Սրճարանի սեփանակատեր Գրիշա Հարությունյանը դեպքից հետո զգուշացում է տեղադրել սրահի մուտքի մոտ: Այսուհետև կթույլատրվեն միայն օդով լցված փուչիկները: Սրճարանում երբևէ չեն ստուգում, թե պայթյունավտա՞նգ են արդյոք փուչիկները: Սրճարանում նման դեպքի առաջին անգամ են ականատես լինում: Փուչիկները կամ այցելուներն իրենց հետ են բերում, կամ իրենք են ձեռք բերում լիցենզավորված կազմակերպություններից: «Փուչիկների աշխարհ»-ի տնօրեն ներկայացած մատակարարի հետ երկրորդ անգամ էին աշխատում: Ենթադրում են, որ փուչիկները հելիումի փոխարեն լցված են եղել էժան և պայթունավտանգ գազով:

Այցեքարտով ներկայացած անձը Արմնյուզի հետ հեռախոսազրույցում հերքեց, որ մանկական սրճարանին փուչիկներ է մատակարարել: Երեխաների առողջությանն այս պահին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում քննություն են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Ոստիկանությունում պայթյունի դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում:



 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (88)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS