X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական դեպք. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել


* 19-11-2014, 19:14 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 1534 անգամ


Ողբերգական դեպք. 23-ամյա երիտասարդը տատիկի տան տանիքում ինքնասպան է եղել
Shamshyan.com: Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի 49 շենքի տանիքում երիտասարդ տղայի դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ովքեր տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Նարեկ Գևորգյանին՝ պարանով կախված վիճակում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ն. Գևորգյանը բնակվում էր միայնակ, հայրը մահացել է տարիներ առաջ, մայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ս. Վարդանյան փողոցի 49 շենքում բնակվում է տատիկը: Նա այցելել է տատի տուն, իսկ հետո բարձրացել տանիք և ինքնասպանություն գործել:

Նրա մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս և կրակայրիչ:

Փաստի առթիվ Արարատի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    ապրիլ 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
 


ապրիլ 2020 (90)
մարտ 2020 (585)
փետրվար 2020 (527)
հունվար 2020 (443)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS