X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ողբերգական ավտովթար. անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է. տեսանյութեր


* 10-11-2014, 20:44 | Բաժին: Գլխավոր, Պատահարներ | Հեղինակ: --- | Դիտվել է 19271 անգամ


Ողբերգական ավտովթար. անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է. տեսանյութեր
Նոյեմբերի 10-ին, ժամը 19:18-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են կամազ և գազել մակնիշների մեքենաները: Բախման պահին պայթյուն է եղել, բռնկվել է հրդեհ: Գազելի ուղևորներից մի քանիսն ամբողջությամբ այրվել են: Դեպքի վայրում աշխատել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական խմբերը: Տեղում է նաև Արմեն Երիցյանը: Այս պահին գազելից դուրս են բերվում մոխրացած դիակները: Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի և մահացածների ինքնությունը: Նախնական տեղեկությունների համաձայն կամազի վարորդը չի տուժել: 7 վիրավոր է տեղափոխվել Գյումրի ԲԿ: Բոլորը հետազոտվել են և այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայր է ժամանել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի գլխավորությամբ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:

Հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Հակոբյան Սամվել Հակոբի-1997թ.-ք. Գյումրի, Մատնիշյան փողոց, 119 տուն, Սիմոնյան Էդմոն Հրանտի-2001թ., Մուշ2/2, 66 շենք, 13 բնակարան/վերակենդանացման բաժանմունքում է/, Բաղդասարյան Կարեն Ռազմիկի-1975թ., գյուղ Ախուրյան, Չախոյան Հովհաննես Անդրանիկի-1997թ., Մինաս Ավետիսյան փողոց/Երևան է տեղափոխվել/, 7 շենք, 18 բնակարան, Հովհաննիսյան Զարուհի Մկրտիչի-1978թ.-ք. Գյումրի, Հովհաննիսյան Հասմիկ Սպարտակի-1997թ.-ք. Արթիկ/վերակենդանացման բաժանմունքում է/, Ալբերտ Գառնիկի Շախնազարյան-1992թ., Շիրակացի 3-րդ թաղամաս, 209/119:

Մանրամասները՝ տեսանյութերում:












Ողբերգական ավտովթար. անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է. տեսանյութեր

Ողբերգական ավտովթար. անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է. տեսանյութեր

Ողբերգական ավտովթար. անձը չպարզված 7 քաղաքացի մահացել է. տեսանյութեր

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2017    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


դեկտեմբեր 2017 (170)
նոյեմբեր 2017 (358)
հոկտեմբեր 2017 (384)
սեպտեմբեր 2017 (344)
օգօոստոս 2017 (294)
հուլիս 2017 (273)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS