X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Արմեն Աշոտյանը նամակ է հղել Թոմ Կուկին


* 1-02-2013, 20:07 | Բաժին: Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1050 անգամ


Արմեն Աշոտյանը նամակ է հղել Թոմ Կուկին
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին։ Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` նախարարի նամակում, մասնավորապես, ասված է. - «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին և աշակերտներին, չեն ապահովում հայերեն լեզվով աշխատելու, հաղորդակցվելու և շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը (iOS) չունի հայերեն ստեղնաշար: Վստահ եմ, որ iOS համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:




azatutyun.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2019 (248)
հուլիս 2019 (482)
հունիս 2019 (438)
մայիս 2019 (456)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS