Կրթական բարեփոխումների նոր ալիք նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Եթե նախկինում սովորել ցանկացող, բայց վճարել չկարողացող շրջանավարտ-դիմորդը ստիպված էր լինում հրաժարվել ուսում ստանալու մտքից, ապա այսօր բոլորը հնարավորություն ունեն մասնակցելու ընդունելության քննություններին, ավելին կարող են նաեւ սովորել պետպատվերի շրջանակներում: ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է, որ 2012-2013 ուստարին լինելու է ի նպաստ բոլոր դիմորդների. բարեփոխումների արդյունքնում որոշվել է 50 տոկոսով ավելացնել պետպատվեր համակարգում սովորողների թիվը:Մանրամասները տեսանյութում:

+14°























