X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան


* 12-11-2016, 14:14 | Բաժին: Կրթություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1161 անգամ


ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանԿրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով նոյեմբերի 12-ից 15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են` Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ կրթության նախարարության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր: Մասնավորապես, նախատեսված են երկու երկրների բուհերում միջպետական համաձայնագրի շրջանակում ուսանողների փոխանակման ծրագրի, ինչպես նաև միջբուհական նոր կապերի ստեղծման հնարավորության վերաբերյալ քննարկումներ: Բացի այդ, տեղի կունենան բանակցություններ` Պեկինի համալսարաններից մեկում հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման վերաբերյալ:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


ԱՐԽԻՎ

^
«    օգոստոս 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


օգօոստոս 2020 (195)
հուլիս 2020 (630)
հունիս 2020 (558)
մայիս 2020 (498)
ապրիլ 2020 (581)
մարտ 2020 (585)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS