Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել սոց-կայքերի միջոցով:

 
*

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՊՃՀ ԳՄ տնօրեն Վահագն Շահբազյանը


* 10-02-2012, 14:33 | Բաժին: Կրթություն, Հասարակություն | Հեղինակ: Elya | Դիտվել է 278 անգամ


Վերջին օրերին Գյումրիում շրջանառվող տեղեկատվության համաձայն, զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՊՃՀ ԳՄ տնօրեն Վահագն Շահբազյանը: Լուրերն իրականությանը համապատասխանում են: "Ազդարար" լրատվականի աշխատանքային խմբի հետ ունեցած հարցազրույցում պատասխանատուն նշել է, որ Վահագն Շահբազյանը աշխատանքից իրոք ազատվել է`սեփական դիմումի համաձայն: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ճարտարագիտական համալսարանի "Տեմպ" հենակետային վարժարանի տնօրեն Աշոտ Պապոյանը: Վերջինս նշել է, որ այս տարի լրանում է Վահագն Շահբազյանի կենսաթոշակային տարիքը: Պարոն Շահբազյանը տնօրենի պաշտոնում վերջին անգամ ընտրվել էր երկու տարի առաջ, նրա հետ աշխատանքային պայմանագիր, ըստ Աշոտ Պապոյանի, կնքվել է հենց երկու տարով: 2012 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին Վահագն Շահբազյանը հանդիսացել է համալսարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: "Նա մնալու է համալսարանում եւ շարունակելու է իր մանկավարժական գործունեությունը",- զրույցը եզրափակել է Աշոտ Պապոյանը: Այլ մանրամասներ տեսանյութում:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ


Մեջբերումներ անելիս կամ հոդվածները արտատպելիս հղումը TSAYG.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M@XARTS Creative Studio