X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Սլովակիայի հայերն արդեն ունեն հայկական եկեղեցի


* 31-01-2013, 20:36 | Բաժին: Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 2104 անգամ


Սլովակիայի հայերն արդեն ունեն հայկական եկեղեցի
Սլովակիայի հայերն արդեն ունեն հայկական եկեղեցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունից, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի տքնաջան աշխատանքից հետո Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին որպես սեփականություն հանձնել է քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկն` այն օծելու ու 99 տարի որպես հայկական եկեղեցի օգտագործելու նպատակով: Եղեկեցին հիմնադրվել է 14-րդ դարի սկզբում, լիովին վերանորոգվել 19-րդ դարում և 20-րդ դարի վերջում: Վերջին նորոգման ծախսերը հոգացել է Իտալիան` Բրատիսլավայում իտալական դեսպանության միջնորդությամբ: Հունվարի 30-ին Հայաստանի առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակ, հայր Տիրան աբեղա Պետրոսյանի, Սլովակիայի, Չեխիայի և Հունգարիայի տարածաշրջանի հոգևոր առաջնորդ հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանի, Բրատիսլավայի արքեպիսկոպոսության գլխավոր վիկար, եպիսկոպոս, մոնսինյոր Յոզեֆ Հալկոի, Կուրիի կանցլեր և արքեպիսկոպոսության վարչության տնօրեն, եպիսկոպոս, մոնսինյոր Տիբոր Հայդուի մասնակցությամբ ստորագրվել է պայմանագիր, որով ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին է հանձնվել Բրատիսլավայի «Սբ. Կատարինա» եկեղեցին` հայկական առաքելական եկեղեցու կողմից օծվելու և հայկական համայնքին հոգևոր ծառայություններ մատուցելու համար: Եկեղեցին հանձնելու հանդիսավոր արարողության ընթացքում եպիսկոպոս, նորին սրբություն, մոնսինյոր Հալկոն դոկտոր Աշոտ Գրիգորյանին հանձնել է եկեղեցու բանալին: Պարոն Գրիգորյանը պարտավորվել է հոգալ եկեղեցու ծախսերը, ակտիվորեն կազմակերպել բազմաբնույթ հոգևոր միջոցառումներ, այդ թվում նաև էկումենիկ պատարագներ` բոլոր հայկական եկեղեցական ու ազգային տոները նշելով: Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյանը խոստացել է ամսական երկու անգամ կանոնավոր պատարագ մատուցել նոր հայկական եկեղեցում, իսկ տարածաշրջանի հայրապետական պատվիրակ, հայր Տիրան աբեղա Պետրոսյանը ցանկություն է հայտնել ավելի հաճախակի սպասավորներ ուղարկել Վիեննայից` հաշվի առնելով Բրատիսլավային խիստ մոտ գտնվելու պարագան: Բրատիսլավայում հայկական եկեղեցի օծելու հարցով Գրիգորյանին դիմել էր Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը, եւ համաձայն նրա հայրապետական կամքի է իրականացվել այս հայանվեր ծրագիրը:




armenpress.am

 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հոկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հոկտեմբեր 2018 (281)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
հունիս 2018 (478)
մայիս 2018 (616)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS