X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Չեղարկվել է Արամ Աթեշյանի այցը Հայաստան


* 22-06-2016, 14:05 | Բաժին: Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1111 անգամ


Չեղարկվել է Արամ Աթեշյանի այցը ՀայաստանՊոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու. այս մասին այսօր Tert.am-ին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու»,-փոխանցել է քահանա Մելիքյանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան է ժամանելու հունիսի 22-ին` մասնակցելու «Գերագույն հոգևոր խորհրդի» նիստերին: Այդ մասին հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում: Արամ Աթեշյանը Հայաստան պետք է գար Ռուսաստանից, որտեղ մեկնել էր հունիսի 15-ին:

Հայաստանում Աթեշյանի նկատմամբ զայրույթ է առաջացել այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը հաջորդեց Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին, որով արտահայտել էր իր զղջումը Գերմանիայի արարքի համար և ներողություն էր խնդրել:

Դրանցի հետո Հայաստանում սկսեցին դեմ արտահայտվել Աթեշյանի հայաստանյան այցին։ Նույնիսկ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանմամբ միջոցառում, որին միացել էր ԱԺ 28 պատգամավոր:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    հունվար 2020    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


հունվար 2020 (217)
դեկտեմբեր 2019 (415)
նոյեմբեր 2019 (563)
հոկտեմբեր 2019 (601)
սեպտեմբեր 2019 (430)
օգօոստոս 2019 (436)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS