X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով


* 21-09-2015, 14:15 | Բաժին: Հոգևոր | Հեղինակ: --- | Դիտվել է 1014 անգամ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթովՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:

Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին՝ ունկնդիր աստվածաշնչյան խոսքին, թե` ամենքս կոչված ենք ազատության և սիրով միմյանց ծառայելու (Գաղ. 5:13):

Մեր աղոթքն է, որ Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ անվրդով ու խաղաղ պահի մեր հայրենիքը և առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին՝ արգասավորելով հանուն մեր երկրի հզորացման բոլոր ջանքերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    մայիս 2019    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


մայիս 2019 (373)
ապրիլ 2019 (451)
մարտ 2019 (394)
փետրվար 2019 (480)
հունվար 2019 (365)
դեկտեմբեր 2018 (338)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS