Վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում կրկնակի աճել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվը: Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի շաքարային դիաբետի կաբինետում ներկա պահին գրանցված է 30 երեխա, որոնք կանոնավոր ձեւով այցելում են, ստանում խորհրդատվություն եւ համապատասախան չափաքանակի ինսուլին: Այս կաբինետը եզակի է հանրապետությունում իր բնույթով, քանի որ ծառայություն է մատուցում ստացիոնար հիվանդանոցում` ամբուլատոր կարգավիճակում եւ պետպատվերի շրջանակներում: Գրանցված եւ հաշվառված երեխաները ստանում են ինսուլին եւ համապատասխան ներարկիչներ, նրանց ծնողները` խորհրդատվություն: Ըստ ՇՄ մանկական գլխավոր էնդոկրինոլոգ Գենադի Պալոզյանի, դիաբետի կաբինետում երեխաներն ու նրանց ծնողները սովորում են վերահսկել առողջությունն ու վարել առողջ կենսակերպ: Սրա կարիքն առավել քան զգացվում է, քանի որ վիճակագրական տվյալները հիվանդության զարգացում են կանխորոշում:Մանրամասները տեսանյութում:

+14°























