X

Մոռացել եք գաղտնաբառը?

Մուտք գործել այլ-կայքերի միջոցով:

 
*

Գնացքի տակ ընկած երիտասարդի ինքնությունը պարզել չի հաջողվում. դեպքով հարուցվել է քրեական գործ


* 25-07-2014, 18:58 | Բաժին: Հասարակություն | Հեղինակ: --- | Դիտվել է 1013 անգամ


Գնացքի տակ ընկած երիտասարդի ինքնությունը պարզել չի հաջողվում. դեպքով հարուցվել է քրեական գործ
Անցած գիշեր Գյումրիում գնացքի տակ ընկած տղայի ինքնությունը ոստիկաններին պարզել չի հաջողվում: Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի-Երևան ճանապարհահատվածի Գյումրի-Բայանդուր գծահատվածի 2727 կմ-ում:
Վրաերթի հետևանքով 20-25 տարեկան երիտասարդի մարմինը մասնատվել է, հեռախոսը կոտրվել: ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանն ասում է հնարավոր է եղել իրականացնել հեռախոսի վերծանում: Կատարվելու է նաև հեռախոսազանգի վերծանում, որպեսզի պարզ դառնա, թե տղան դեպքի պահին ում հետ է խոսել և ինչ է ասել: Դեպքով հարուցվել է քրեական գործ` ՔՕ 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մեքենավարն արդեն հարցաքննվել է:

Լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանն ասում է, աշխատակիցը կատարվածում մեղք չունի: Եղել է սթափ, չի ունեցել ոչ մի առողջական խնդիր, չի թույլտվել գնացքի շագհագործման որևէ խախտում:

Մեքենավարը նաև պատմել է, որ երբ երիտասարդին նկատել է անընդհատ ձայնային ազդանշան է արձակել, որին տղան չի արձագանքել: Այնուհետ լուսարձակներն է միացրել ու անջատել, ամեն ինչ, սակայն անօգուտ է եղել: Թե վրաերթի ենթարկվածն ով է, իրավապահները պատկերացում անգամ չունեն, ոստիկանության որևէ բաժնում երիտասարդի մասին հայտարարություն դեռևս չի ստացվել:


 

մեկնաբանություններ: (0)

Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ



ԱՐԽԻՎ

^
«    դեկտեմբեր 2018    »
ԵրկԵրեքՉորՀինՈւրբՇաբԿիր
 
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
 


դեկտեմբեր 2018 (160)
նոյեմբեր 2018 (386)
հոկտեմբեր 2018 (411)
սեպտեմբեր 2018 (441)
օգօոստոս 2018 (482)
հուլիս 2018 (435)
Խնդրում ենք , TSAYG.am-ի հեղինակային նյութերը կամ հաղորդումները վերահրապարակելիս՝ առաջին պարբերությունում անպայման նշել կայքի հիպերհղումը:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց TSAYG.am-ին հղման արգելվում է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
MAXARTS