
Հունիսի 29-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդունել է հայ և ռուս կազակական կառույցների ներկայացուցիչներին: Հայ և ռուս Կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորման ստեղծման 13-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնության նախագահական խորհրդի անդամ Վալերի Նալիմովը, կազական կազմակերպության անդամները, Հայաստանի հանրապետության տարածշրջանային ատամանները, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև կազակական կառույցների ղեկավարներ` Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և Վրաստանից: Քաղաքապետի հանդիպումից հետո գեներալ Վալերի Նալիմովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայում գործող եկեղեցի: Վալերի Նալիմովը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով և ատրճանակով: Մանրամասները տեսանյութում:

+5°


































