Tert.am: Մոսկվայում ոստիկանները՝ «Рысь» հատուկ ջոկատի օգնությամբ, խափանել են քրեական հեղինակությունների հավաքը, որը կազմակերպել էր վրացի «օրենքով գող»։ Հանդիպումը պետք է կայանար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, հայտնում է НТВ-ն։
Ոստիկանները ձերբակալել են մոտ 30 մարդու։ Նրանք, ովքեր օպերատիվ հետաքրքրություն են ներկայացնում, տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։
Այժմ նրանց ստուգում են հանցագործությունների կատարման առնչությամբ, հայտնել են ՌԴ Ներքին գործերի նախարարությունից։
մեկնաբանություններ: (0)
Ինֆորմացիա
Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ